Ավելին, Արիան AMU-ի 4-րդ վարկածը, ըստ էության լիովին վերանայված է․ գրեթե ստեղծված է զրոյից։ Դրանից բացի, այսուհետ այն ներկայանում է որպես գերընտանիք (վարկած 1.0), որը ներառում է ոչ միայն շղագիր (serif), այլեւ գրչագիր (sans serif) եւ հավասարալայնք (monospaced) ոճեր եւ հնարավորություն է տալիս հայերենից բացի գրվածքներ կազմել եւրոպական բոլոր լեզուներով՝ լատինատառ, կիրիլատառ, հունատառ, ինչպես նաեւ վրացերեն եւ եբրայերեն։