գնումների սայլակ | սպասարկում | պատվիրել տառատեսակ
տառատեսակներ Իրավունքները պաշտպանում է «Փաստաբան» իրավաբանական գրասենյակը
Տուն
Բոլոր տառատեսակները
Օժանդակ ծրագրեր
ՀայUNICODE
Հայկական տառատեսակների մասին
Տառաստեղծի բառարան
Հեղինակային իրավունքը
Թույլտվության տեսակները
Հարց-ու-Պատասխան
@
Հարակից կայքեր
Download free armenian UNICODE font to best view

Հարց-ու-Պատասխան։

Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել ԱրԹարումյան տառատեսակները։

Ներկայումս, ԱրԹարումյան տառատեսակներն օգտագործելու իրավունքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է կապվել հեղինակի՝ Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) հետ սույն կայքում բերված հեռախոսահամարով կամ էլ-փոստով։ Աշխատանքներ են տարվում առգիծ վաճառքների իրագործման ուղղությամբ։

Իրավունք ունե՞մ ես գործածել ԱրԹարումյան տառատեսակները, եթե ես քաշել եմ դրանք Համացանցի ազատ կայքերից կամ ստացել եմ դրանք խանութից գնված համակարգչում տեղադրված։

Ոչ։ ԱրԹարումյան տառատեսակների օգտագործման իրավունքը կարող է տալ միայն դրանց գույքային իրավունքների կրողը։ Ներկայումս որեւէ կայքի կամ համակարգչային խանութի չի թույլատրված վաճառել դրանց օգտագործման իրավունքները։ Բոլոր նրանք, ովքեր անվճար տարածում են տառատեսակները, չունենալով դրա իրավումնքը ենթակա են պատասխանատվության ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների։

Ովքե՞ր են ԱրԹարումյան տառատեսակների իրավունքների կրողները։

ԱրԹարումյան տառատեսակների հեղինակը Ռուբեն Հակոբյանն է։ ԱրԹարումյան տառատեսակների բոլոր ոչ գույքային իրավունքները պատկանում են հեղինակին։ Տառատեսակների մեծ մասի գույքային իրավունքները նույնպես պատկանում են Ռուբեն Հակոբյանին։ Մի շարք տառատեսակների գույքային իրավունքների կրողը Մաշտոցյան Մատենադարանն է։ ArmNLS2.0 սարքավարի հետ մատակարարվող Arial AM եւ Courier AM, ինչպես նաեւ Arial AMU տառատեսակները ազատ են, եւ կարող են գործածվել անվճար։

Ի՞նչ իրավունքով են հայ տառատեստեղծները վաճառում հայկական տառատեսակներ, եթե հայոց այբուբենի հեղինակը Մեսրոպ Մաշտոցն է։

Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենի հեղինակն է, այլ ոչ թե այս կամ այն տառատեսակի։ Դարերի ընթացքում հայոց տառաձեւերը մշակել են բազմաթիվ հեղինակներ, սկսած Մաշտոցի գործընկեր Հռոփանոսից եւ մինչեւ մեր օրերը։ Յուրաքանչյուր տառաստեղծ յուրահատուկ, անկրկնելի ձեւով է մշակում մաշտոցյան տառերը (ինչպես խաչքարագործներն են յուրովի ձեւավորում խաչապատկերը), ներդնելով իր ջանքերը, ճաշակը, ժամանակը, ու, բնականաբար, ակնկալում դրա դիմաց փոխհատուցում։ Տառաստեղծների այդ բնական իրավունքը հատուկ ձեւակերպված է «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում»։

Հեղինակը | Օրենսդրությունը | Պատվիրել տառատեսակ | Կայքի կառուցվածքը | Հարց-ու-Պատասխան
Ռուբէն Յակոբեան (Թարումեան), Հայաստան, 375019, Երեւան, Բաղրամյան 25, բ. 25
հեռ. 265627, 220142, բջջ. 208269, էլ-փոստ post@tarumian.am
«ԱրԹարումեան», «ArTarumian»՝ Ռուբէն Թարումեանի ապրանքանիշերն են
Պատճենաշնորհ © 1994–2005 Ռուբէն Թարումեան