Սիրելի բարեկամներ։
Թերեւս, սա լավագույն եղանակը չէ նպաստելու համար հեղինակի եւ նրա կայքի գործունեությանը։ Ավելի լավ կլիներ, եթե գործեին դրա շուկայական կարգավորման լծակները։ Սակայն քանի դեռ դրանք չեն գործում, եւ ԱրԹարումյան տառատեսակներ օգտագործողներից շատերը չեն ցանկանում ըստ օրենքի վճարել դրանց դիմաց, իսկ հեղինակը փորձում է շարունակել իր ստեղծագործական գործուներությունը, սա թերեւս մի հնարավորություն է օժանդակելու նրան։
Եթե փորձը հաջող ստացվի, գուցե իմաստ կունենա հետագայում փոխել նաեւ ԱրԹարումյան տառատեսակների օգտագործման թույլտվության պայմանները եւ դնել դրանք ազատ ներբեռնման։
Նվիրատվություն կատարել ցանկացողները կարող են կատարել այն Visa, Mastercard, American Express, Discover կամ PayPal համակարգերով։ Փոխանցումը կատարվում է aapatian գործընկերոջ միջոցով։
Կանխավ շնորհակալություն։
|
|
|
|