Ստորեւ ներկայացված են մի շարք փոքրիկ ծրագրեր, որոնք ստեղծվել են հեշտացնելու համար հայախոս եւ հայագիր հանրության կյանքը։ Ծրագրերն այս տրամադրվում են «ինչպես որ կան» սկզբունքով. այսինքն դրանք պիտի կիրառվեն սեփական պատասխանատվությամբ։
Հեղինակը զգուշացնում է, որ ծրագրերի գրությունների մեջ կարող են սողոսկած լինել սխալներ, որոնց հնարավոր բացասական ազդեցության համար նա պատասխանատու չէ։
ArmSCII8_to_UNICODE_2006.12.16 Գրվածքները հայկական ամենատարածված 8-բիտանոց ArmSCII-8 ստուգարդից UNICODE-ի վերայլագրելու գործիք է։ Այս ծրագիրը գործավարությունը UNICODE-ի անցկացնելու առաջին քայլը կարող է դառնալ։ Այն արագագործ է եւ այս պահին միակն է, որ ճշգրտորեն հետեւում է UNICODE-ի եւ ՀՍՏ 34.001-06 հատկագրերին։ Գրվածքների վերայլագրումը մեծագրերով հնարավորություն է տալիս պահպանել դրանց ձեւավորումն ու ներքին հղումները, ինչը հարմար է գիտական, իրավաբանական եւ նման այլ բնույթի նյութերը UNICODE-ի անցկացնելիս։
Մեծագիրն օգտագործելու համար անհրաժեշտ է.
Ներբեռնել համապատասխան ծրագիրը,
Բացել եւ պատճենել այն,
Շարժվել Tools > Macro > Macros... ուղով, ապա Macro Name դաշտում ներգրել համապատասխան մեծագրի անունը, սեղմել Create եւ բացված Microsoft Visual Basic-ի խմբագրիչի տարածքում սոսնձել պատճենված ծրագրի գրությունը՝ փոխարինելով խմբագրիչի ստեղծած գրությունը,
Պահել Word-ի փոփոխված Normal ձեւանմուշը,
Աշխատացնել macro ծրագիրը Tools > Macro > Macros...> Run հրամանով։ Հարմարության համար կարելի է նաեւ մի փոքրիկ պատկերակ դուրս բերել գործիքագոտիների վրա։ Դրա համար պետք է.
UNICODE_to_ArmSCII8_2005.11.21 Սա առաջին ծրագրի հակադարձն է, որը հնարավորություն է տալիս գրվածքները UNICODE-ից վերադարձնել ArmSCII-8-ի։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ նման ծրագրի ներկայացումն այստեղ։ Սակայն այն անհրաժեշտ է նրանց, ովքեր որոշել են անցնել UNICODE-ի, սակայն դեռ հաճախ են աշխատում ArmSCII-8 փաստաթղթերի հետ։ Այս ծրագիրն անցումային փուլում կապահովի աշխատանքի որոշակի ճկունություն։
ArmHyphenUNICODE_2010.04.28 Սա UNICODE-ով այլագրված գրվածքի վանկատման ծրագիր է, որի միջոցով հնարավոր է ապահովել հայերեն UNICODE գրվածքների տողադարձը։
ArmTW_U (Win 7) Մինչ այսօր հայերեն մուտքագրելու համար անխուսափելի էր ստեղնաշարի KDWin-ի, NLS-ի, WinKeys-ի, WinFont-ի եո նման տարբեր այլ սարքավարների գործածումը։ Սկզբում դրա պատճառն այն էր, որ ամենատարածված Windows գործավար համակարգի (ԳՀ) արտադրող Microsoft-ը չէր աջակցում հայերեն ArmSCII-8 ստանդարտը։ Հետո, երբ սկսած Windows 2000-ից այդ ԳՀ-ը սկսեց աջակցել UNICODE այլագրումը ծրագրաշարի հիմնական արտադրողները չէին աջակցում UNICODE-ի հայկական մասը։ Դրանից բացի, Windows-ը մատակարարվում էր եւ մինչ օրս էլ շարունակում է մատակարարվել Microsoft-ի մշակած անհեթեթ, այսպես կոչված Armenian Eastern եւ Armenian Western ստեղնաշարերի անգործածելի դասավորություններով։
Խնդիրը կարող էր յուրաքանչյուրն իր համար լուծել Microsoft Keyboard Layout Creator-ի օգնությամբ իրեն դուր եկած դասավորությամբ ստեղնաշարի սարքավար ստեղծելով։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դրանից գրեթե ոչ ոք չի օգտվում։ Շատերը դրա գոյության մասին չգիտեն, իսկ ով էլ գիտի, չի ցանկանում խորանալ։ Ու թերեւս, բարին էլ դա էր, այլապես կարող էին տարածվել հարյուրավոր ամենատարբեր դասավորություններ, անտանելի դարձնելով համակարգիչներով հայերեն աշխատելը։
Հինգ տարի առաջ ես պատրաստեցի Հայաստանի ՀՍՏ 34.001-06 ստանդարտին համապտասխանող հայկական գրամեքենայի դասավորությամբ ստեղնաշարը եւ տեղադրեցի այս կայքում։ Ցավոք, վերոհիշյալ պատճառներով այն գրեթե չէր գործածվում։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ես չէի պատրաստել այսպես կոչված «հնչյունային» դասավորությունը, քանի որ այն չի համապատասխանում Հայաստանի ստանդարտին եւ, պարզապես, սկզբունքորեն սխալ է, քանի որ հարմար չէ գրագետ, փակաչ մուտքագրման համար։
Սակայն այսօր, երբ ծրագրաշար արտադրող բոլոր հիմնական ընկերությունները՝ Adobe-ը, Corel-ը, Quark-ը, Google-ը, եւ այլն աջակցում են հայկական UNICODE-ը դրանով չաշխատելը եւ հնացած ArmSCII-8-ը գործածելը պարզապես վնաս կարող է հասցնել մեր մշակույթին։ Ելնելով այդ իրողությունից ես պատրաստեցի նաեւ «հնչյունային» դասավորությամբ սարքավարը, որը կարելի է ներբեռնել այս էջից։
Այս ստեղնաշարերը լիովին համատեղելի են Windows XP, Windows Vista եւ Windows 7-ի հետ։ Տեղադրելու համար բավական է երկկտացնել setup.exe-ի վրա։
ArmPh_U (Win 7) Ստեղնաշարի սարքավար «հնչյունային» դասավորությամբ։ Ուշադրությո՜ւն։ Ստեղնաշարի այս դասավորությունը ներբեռնելու եւ գործածելու դեպքում դուք պիտի գիտակցեք, որ այն հակասում է ՀՍՏ 34.001-06 ստանդարտին եւ չի նպաստում արդյունավետ աշխատելուն։
Arabic_to_HY_2010.04.03 Hebrew_to_HY_2010.04.03 Georgian_to_HY_2010.04.03 Երբեմն (օրինակ՝ բառարաններով աշխատելիս) անհրաժեշտ է լինում իմանալ, թե ինչպես է հնչում այս կամ այն բառը որեւէ օտար լեզվով։ Եթե տվյալ լեզվի գրային համակարգը գոնե մոտավորապես հայտնի է՝ դա հնարավոր է։ Սակայն եթե գործ ունենք բոլորովին անծանոթ համակարգերի հետ վիճակը բարդանում է։ Ներկայացված երեք ծրագրությունները հնարավորություն են տալիս հայերեն տառադարձել արաբերեն, պարսկերեն, եբրայերեն եւ վրացերեն գրվածքները։ Բավական է անցկացնել տվյալ նյութը Word-ի միջավայր եւ աշխատեցնել համապատասխան ծրագրությունը։ Բնականաբար, ցանկացած տառադարձում սոսկ մոտավորապես կարող է պատկերացում տալ բնագրի հնչյունների մասին։ Հատկապես մոտավոր են արաբերեն եւ պարսկերեն գրվածքների հայատառ ներկայացումները, որոնց բաղաձայնական համակարգը չափազանց հեռու է հայերենից։ Որոշ չափով վիճակն ավելի բարվոք է եբրայերենի դեպքում եւ առավել հաջող է վրացերենի դեպքում։ Նկատենք նաեւ, որ թեեւ արաբատառ եւ արամեատառ համակարգերն ընթերցվում են աջից ձախ, սակայն եթե գործավար համակարգը չի աջակցում «աջից-ձախ» լեզուները, այս ծրագրությունների աշխատանքի արդյունքում անմիջապես ստացվում է շրջված, այսինքն արդեն իսկ ուղիղ «ձախից-աջ» գրվածք։